azatutyun.am Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և Բուլղարիայի մի շարք հեռուստաընկերություններ ռումբերի տեղադրման մասին սպառնալիքներ են ստացել, ինչի հետևանքով աշխատակիցները տարհանվել են, իսկ որոշ հեռուստաալիքներ ժամանակավորապես դադարեցրել են հեռարձակումը։
Reuters-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 6-ին էլեկտրոնային փոստով սպառնալիքներ են ստացել, մասնավորապես, իռլանդական RTE հեռուստառադիոընկերությունը, բրիտանական Sky-ը և բուլղարական Nova հեռուստաալիքը։ Ստուգումների արդյունքում որևէ շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
RTE-ի եթերում հեռուստահաղորդումները փոխարինվել են երաժշտությամբ և նախապես ձայնագրված հայտարարությամբ։ Որոշ դեպքերում հեռարձակման ընդհատումը տևել է մինչև երեք ժամ։
Reuters-ի փոխանցմամբ՝ RTE-ին և Nova-ին ուղարկված նամակներում նշվել է, թե շենքերում պայթուցիկ սարքեր են տեղադրված, որոնք գործարկվելու են 45 րոպեից։ Նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով։
Առայժմ հայտնի չէ՝ ովքեր են կանգնած սպառնալիքների հետևում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում