Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը | factor.am

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մի քանի վարչական շրջանում։ Փոշու պարունակության գերազանցումներ են արձանագրվել Կենտրոնում և Արաբկիրում, իսկ ազոտի երկօքսիդի՝ միայն Կենտրոնում։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-3-ը ,

-Արաբկիրում՝ հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 1-ին,

-Շենգավիթում և Նոր Նորքում ՝ չեն գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ հոկտեմբերի 28-ին,

-Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն