Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ | factor.am

Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ | factor.am

factor.am  Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ֆիզիկական ներգործության կասկածանքով 3 անձի են ձերբակալել: Factor.am-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ՝ Oragir.News-ը տեղեկացրել էր, որ այսօր հարձակման է ենթարկվել լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը:

Ըստ լրատվամիջոցի՝ Մաշտոցի պողոտայում «10 EA 055» համարանիշերով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կտրել է Գևորգ Էմին-Տերյանի ավտոմեքենայի ճանապարհն ու ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո, ըստ Oragir.News-ի՝ «Lexus»-ի 3 ուղևորները ծեծկռտուք են հրահրել, հարձակվել են Գևորգ Էմին-Տերյանի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել: Գևորգ Էմին-Տերյանին պատճառել են մարմնական վնասվածքներ, այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն