Իրանը պնդում է՝ իր զինված ուժերն ավելի հզոր են, քան ԱՄՆ-ի հետ պատերազմի սկզբում | azatutyun.am

Իրանը պնդում է՝ իր զինված ուժերն ավելի հզոր են, քան ԱՄՆ-ի հետ պատերազմի սկզբում | azatutyun.am

azatutyun.am Իրանի զինված ուժերն այսօր ավելի հզոր են և պատրաստված, քան Միացյալ Նահանգների հետ պատերազմի սկզբում, հայտարարել է Իրանի բանակի խոսնակ Մոհամադ Աքրամինիան՝ ընդգծելով, որ Թեհրանը շարունակում է վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։

«Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ անմիջական բախումներից փորձ ձեռք բերելով՝ մեր զինված ուժերն այսօր ավելի բարձր պատրաստվածության վիճակում են և ավելի ուժեղ, քան պատերազմի սկզբում։ Նրանք այժմ ավելի մեծ մոտիվացիա, վճռականություն և ինքնավստահություն ունեն», – խոսնակի խոսքերն է փոխանցում իրանական IRNA պետական գործակալությունը։

Աքրամինիան նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները։

Շարունակությունը՝ սկզբնաբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն