Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել | factor.am

Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել | factor.am

factor.am Ռուսաստանի Օրյոլ քաղաքը նոյեմբերի 7-ի գիշերը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման։ ASTRA պարբերականի՝ բաց աղբյուրների տվյալների ուսումնասիրության համաձայն՝ հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել «Պրոտոն» գործարանում, որը Ռուսաստանում օպտոէլեկտրոնային սարքավորումների կարևորագույն արտադրողներից է։ Այս մասին հայտնում է DW-ն։

Օրյոլի մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը հայտարարել է, որ հրթիռային հարձակման հետևանքով «մասնակիորեն վնասվել են քաղաքի Սովետսկի շրջանում գտնվող ձեռնարկություններից մեկի արտադրական տարածքները»։ Սակայն նա չի հստակեցրել, թե որ ձեռնարկության մասին է խոսքը, և տեղեկություններ չի ներկայացրել հնարավոր տուժածների վերաբերյալ։

Նահանգապետի խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները։

«Պրոտոն» գործարանը գտնվում է Օրյոլի Սովետսկի շրջանում։ Ուկրաինական Exile+ և Supernova+ OSINT ալիքների տվյալներով՝ գործարանի արտադրանքն օգտագործվում է, մասնավորապես, Ս-71 «Կովյոր» թևավոր ավիացիոն հրթիռներում, 9Մ723 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներում և «Պանցիր-Ս1» զենիթահրթիռահրանոթային համալիրներում։

Նախկինում ձեռնարկությունը ևս բազմիցս ենթարկվել է ուկրաինական հարձակումների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն