azatutyun.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ այդ երկրում նշվող հաղթանակի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Էրդողանը պատերազմի արդյունքներն անվանել է «ադրբեջանական պատմական հողերի ազատագրում»՝ հայտարարելով, թե Ադրբեջանի հաղթանակը հպարտության աղբյուր է ողջ թյուրքական աշխարհի համար։
«Մեր համակարգված աշխատանքի արդյունքում Հարավային Կովկասն այլևս չի ընկալվում որպես հակամարտությունների և անկայունության տարածաշրջան, այլ դիտարկվում է որպես համագործակցության և զարգացման տարածաշրջան», – ասված է Թուրքիայի նախագահի ուղերձում։
Շարունակությունը՝ սկզբնաբյուր կայքում