Իրանը չի բացառում միջուկային դոկտրինի փոփոխությունը | azatutyun.am

Իրանը չի բացառում միջուկային դոկտրինի փոփոխությունը | azatutyun.am

azatutyun.am Իրանը շարունակում է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը և չի պատրաստվում դադարեցնել այդ գործընթացը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբին։

Նոյեմբերի 7-ի ասուլիսում նա վկայակոչել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ հակառակորդներին առանց աշխարհագրական սահմանափակումների դիմակայելու հրահանգը՝ ընդգծելով, որ Թեհրանը շարունակաբար կատարելագործում է իր հրթիռային կարողությունները։

Անդրադառնալով Իրանի միջուկային դոկտրինի հնարավոր վերանայմանը՝ Մոհեբին հայտարարել է, որ եթե երկրի ղեկավարությունն անհրաժեշտ համարի նման փոփոխությունը, Թեհրանը պատրաստ կլինի արձագանքել արևմտյան երկրների սպառնալիքներին։

Միջուկային դոկտրինի փոփոխության մասին, սակայն, պաշտոնական որոշում դեռ չի կայացվել։ Օրեր առաջ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային ևս հայտարարել էր, որ այդ հարցով վերջնական որոշում չկա։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոհեբին նաև հայտնել է, որ հրթիռների և անօդաչուների արտադրական գծերը տեղափոխվել են ստորգետնյա համալիրներ, որոնք նա անվանել է «հրթիռների արտադրության քաղաքներ»։

Շարունակությունը՝ սկզբնաբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն