ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին

ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին

Նոյեմբերի 6-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային գրասենյակի աղետների և հումանիտար արձագանքման բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

«Արամ Ղազարյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների զարգացման, ինչպես նաև միջազգային փորձի ներգրավման կարևորությունը։
Կարևորվել են համայնքների դիմակայունության և պատրաստվածության ամրապնդումը, մասնագիտական փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

Բրայան Բրեուհաուսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության հետ համագործակցության կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվել են մասնագիտական վերապատրաստումների, համատեղ ուսումնավարժությունների կազմակերպման, ինչպես նաև միջազգային փորձի հիման վրա արդյունավետ լուծումների ներդրման և արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման ուղղությամբ համագործակցության ընդլայնման հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն