news.am Եվրամիության համար Հարավային Կովկասն անառարկելի նշանակություն ունի, իսկ հարևան տարածաշրջաններում առկա լայնամասշտաբ աշխարհաքաղաքական մարտահրավերներն այսօր առավել են ընդգծում այդ կարևորությունը։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
«Մենք առավել քան հանձնառու ենք խորացնելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛, մասնավորապես, տարածաշրջանային մակարդակներում։ Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը, ապա հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում այդ գործընթացը երկկողմ բնույթ ունի, սակայն գործնական մակարդակում նախաձեռնություններին աջակցելու մեծ ներուժ կա, և մենք հենց դրանով ենք զբաղվում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նշանակալի հեռանկար է բացվում։
Սա բացառիկ հնարավորություն է երկու երկրների համար՝ հաղթահարելու հակամարտության ծանր ժառանգությունը և իրապես խթանելու տարածաշրջանային գործակցությունը։ Խոսքն Արևելքին ու Արևմուտքին միտված ձևաչափի մասին է, որը չի սահմանափակվում միայն Կասպից ծովով ու Եվրոպայով․ մենք լուրջ հնարավորություններ ենք տեսնում նաև, օրինակ, Մերձավոր Արևելքի ուղղությամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում