Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նիստը | arm.sputniknews.ru

Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նիստը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Երևանում մեկնարկել Է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը: Նիստի բացման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ Խորհրդի նախագահությունը Երևանի համար նոր հնարավորություններ է բացում երկրների միջև իրավական համագործակցության ամրապնդման համար:

Նրա խոսքով՝ ԱՊՀ գոյության 35 տարիների ընթացքում ձևավորվել է ընդարձակ իրավապայմանագրային բազա, գործում են ավելի քան 560 միջազգային պայմանագրեր, իսկ իրավական ակտերի միասնական ռեեստրը ներառում է ավելի քան 7 հազար փաստաթուղթ տարբեր ոլորտներում:

«Վստահ եմ, որ այսօրվա երկխոսությունը թույլ կտա որոշել հետագա համագործակցության հեռանկարային ուղղությունները»,- իր խոսքում նշել է ՀՀ արդարադատության նախարարը։

Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի (տեսակապով), Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի արդարադատության նախարարությունների ղեկավարներն ու ղեկավարների տեղակալները:

Հայաստանը խորհուրդը գլխավորել է 2026 թվականին. նախագահությունը նրան է փոխանցվել 2025 թվականի հունիսի 25-ին Մինսկում կայացած 19-րդ նստաշրջանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն