Բանտում ինֆարկտից մահացել է Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն | azatutyun.am

Բանտում ինֆարկտից մահացել է Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն | azatutyun.am

azatutyun.am Բանտում ինֆարկտից մահացել է հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը:

Տեղեկությունը «Ազատությանը» հաստատել է Քրեակատարողական հիմնարկների խոսնակ Նոնա Նավիկյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ևս հաստատել է լուրը՝ ցավակցություն հայտնելով Արսեն Գևորգյանի ընտանիքին․

«Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են»,- նշված է կուսակցության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Արսեն Գևորգյանը ձերբակալավել էր ՏԻՄ ընտրությունների նախաշեմին՝ հոկտեմբերի 21-ին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ թեկնածուն և նրա թիմակիցները ընտրակաշառք են բաժանել տասնյակ ընտրողների, իսկ ևս 30-ի համար ցուցակներն ու գումարն արդեն «ծրարված» էին:

Գևորգյանի փաստաբանը հայտնել էր, որ Գևորգյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն