Ամերիկյան խոշորագույն NVIDIA-ի տնօրենը, հնարավոր է, չինացի լրտես-սիրուհու ծուղակն է ընկել | azatutyun.am

Ամերիկյան խոշորագույն NVIDIA-ի տնօրենը, հնարավոր է, չինացի լրտես-սիրուհու ծուղակն է ընկել | azatutyun.am

azatutyun.am Apple-ից հետո ամերիկյան երկրորդ ամենաթանկ ընկերության՝ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը սկանդալի մեջ է. սիրելին, որն իր կինը չէ և որի հետ նա ունեցել է ռոմանտիկ հարաբերություններ, կասկածվում է Չինաստանի համար տեղեկություններ հավաքելու, լրտեսելու մեջ: Հուանգն արդեն խոստովանել է՝ իր կնոջը դավաճանել է, իսկ դավաճանե՞լ է արդյոք Միացյալն Նահանգներին՝ դեռ հետաքննվում է:

Սկանդալը, ժանրի կանոններին համապատասխան, պայթել է շատ անժամանակ. Վաշինգտոնը հիմա փորձում է կանխել Չինաստանի կողմից ամերիկյան առաջադեմ կիսահաղորդիչների, այդ թվում՝ Nvidia-ի ամենահզոր արհեստական բանականության չիպերի ձեռքբերումը։

Ջենսեն Հուանգն Nvidia-ն համահիմնադրել է ավելի քան 30 տարի առաջ․ կազմակերպությունն աշխարհի խոշորագույններից է ու բացառիկ կարևոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների տեխնոլոգիական կյանքում:

Մեղադրանքներն առաջին անգամ ի հայտ են եկել անցած ամսվա վերջին՝ The New York Times-ի հետաքննության մեջ։ Ըստ պարբերականի՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունների պաշտոնյաները հետևել են տիկնոջն ու կասկածներ ունեն, որ Պեկինը նրան հավաքագրել է՝ Nvidia-ի գործադիր տնօրենի մասին տեղեկություններ կորզելու և, հնարավոր է, ընկերության՝ Չինաստան չիպերի վաճառքի վրա ազդելու նպատակով։

63-ամյա Ջենսեն Հուանգը հաստատել է, որ սիրային կապ է ունեցել Սինգապուրում գործող ընկերության նախկին ղեկավար Ալիս Հուանգի հետ: Թայվանի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող տղամարդը հիմա կասկածվում է օտարերկրյա հետախուզական գործողության թիրախ դառնալու մեջ: Nvidia-ն այսօր հայտարարեց, որ անկախ հետաքննություն է անցկացնում, Ջենսենը պնդում է, թե կողմ է այդ հետաքննությանը, իսկ բազմաթիվ ամերիկացիներ մտահոգ են՝ գուցե ԱՄՆ ազգային անվտանգությունն ու երկրի գաղտնիքները վտանգի տակ են:

Ինչպե՞ս կարող է երկու Հուանգների սիրավեպն ազդել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների և արհեստական բանականության ոլորտում գերիշխանության համար մրցակցության վրա։ Այս հարցն է միջազգային մամուլի թոփ թեման այսօր:

Ալիս Հուանգը Չինաստանի քաղաքացի է և Megaspeed International ընկերության նախկին բարձրաստիճան ղեկավար։ Ընկերությունը տրամադրում է հաշվողական ենթակառուցվածքներ, որոնք օգտագործվում են ԱԲ համակարգերի աշխատանքի և ուսուցման համար։

Ըստ The New York Times-ի՝ Megaspeed-ը դարձել էր Nvidia-ի խոշորագույն գնորդներից մեկը՝ ամերիկյան ընկերությունից ձեռք բերելով շուրջ 4.8 միլիարդ դոլարի սարքավորումներ։

«Ես դավաճանել եմ կնոջս։ Իմ գործողությունները ցավ են պատճառել նրան և մեր երեխաներին։ Իմ արածի համար արդարացում չկա։ Ես խորապես զղջում եմ»,- հայտարարել է Ջենսեն Հուանգը:

Նախագահ Թրամփը պաշտպանել է Հուանգին՝ նրան բնութագրելով որպես «պատվարժան մարդ»։ Ըստ մամուլի, ԱՄՆ անվտանգության պաշտոնյաները Սպիտակ տան ղեկավարին զգուշացրել էին հնարավոր վտանգի մասին, սակայն նա անտեսել էր ահազանգերը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն