Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նոյեմբերի 10–12–ը գործուղվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք։ Այդ մասին համապատասխան որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սինանյանի հետ Թուրքիա է մեկնում նաև հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը և ինտեգրման բաժնի պետ Նարինե Կյուրեղյանը։
Որոշման մեջ նշվում է, որ Ստամբուլում նրանք հանդիպելու են հայ համայնքների ներկայացուցիչների, կրթական և մշակութային կենտրոնների, հայկական կազմակերպությունների, ինչպես նաև հայազգի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ և քննարկելու են առկա կապերն ամրապնդելու և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։
Գործուղուման հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ 2026 թ. պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հայաստան–Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: