Վրաստանն արտաքսել է 91 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների | news.am

Վրաստանն արտաքսել է 91 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների | news.am

news.am Վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա պետությունների 91 քաղաքացի։

Ինչպես հայտնում է Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտը, գործողություններն իրականացվել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգմամբ։

Արտաքսվածների թվում են Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Պակիստանի, Հորդանանի, Հայաստանի, Թաիլանդի, Տաջիկստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Կոնգոյի, Նիգերիայի, Սուդանի, Ուգանդայի, Ֆիլիպինների, Չինաստանի և Իրաքի քաղաքացիներ։

Արտաքսված անձանց արգելվել է կրկին մուտք գործել երկրի տարածք։

ՆԳՆ տվյալներով՝ 2026 թվականի սկզբից մինչ օրս Վրաստանից արտաքսվել է ավելի քան 3 700 օտարերկրյա քաղաքացի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն