azatutyun.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջազգային լարվածության պահպանման պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է շարունակեն ամրապնդել կազմակերպության ներուժը և համակարգել իրենց ջանքերը՝ պաշտպանության, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի, կիբերհանցագործությունների բացահայտման և կանխարգելման ուղղություններով։
«ՀԱՊԿ անդամ պետությունները կառուցողական համագործակցության զգալի փորձ են կուտակել։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ միջազգային լարվածության պահպանման պայմաններում կարևոր է շարունակել ամրապնդել կազմակերպության ներուժը և համակարգել ջանքերը՝ նրա առջև ծառացած խնդիրների լուծման համար», – ասվում է ՌԴ նախագահի ուղերձում, որը Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովում ընթերցել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Պուտինը նշել է, որ խոսքը, մասնավորապես, պաշտպանության, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, կիբերհանցագործությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի մասին է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում