Գևորգ Ղազարյանը հայտարարել է, որ առաջադրվում է ՀՖՖ նախագահի պաշտոնում | arm.sputniknews.ru

Գևորգ Ղազարյանը հայտարարել է, որ առաջադրվում է ՀՖՖ նախագահի պաշտոնում | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան և հարձակվող Գևորգ Ղազարյանն առաջադրվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում։

Նշենք, որ վերջին շրջանում երկրպագուների տարբեր շարժումներ և ֆան-ակումբներ ակտիվորեն առաջադրում են նրա թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար։

«Ինձ համար սա պարզապես պաշտոնի կամ անձնական հավակնությունների հարց չէ, այլ հայկական ֆուտբոլի ապագայի և մեծ պատասխանատվության մասին է։ Իմ կյանքի մեծ մասն անցել է ֆուտբոլում ու տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել ներկայացնելու մեր հավաքականը։ Հանդես եմ եկել հայկական և արտասահմանյան ակումբներում, ճանաչել տարբեր ֆուտբոլային համակարգեր ու ներսից տեսել մեր ֆուտբոլային խնդիրները և հնարավորությունները։ Համզոված եմ` հայկական ֆուտբոլը շատ ավելի մեծ ներուժ ունի, քան այսօր իրացվում է»,– ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով` հայկական ֆուտբոլում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, հստակ ռազմավարություն, մասնագիտական կառավարում և երկարաժամետ զարգացման ծրագիր։ Առաջնահերթությունը, ըստ Ղազարյանի, պետք է լինի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզիչների կրթությունը, ժամանակակակից ենթակառուցվածքները, ակումբների հետ համագործակցությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն