azatutyun.am Մոսկվայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի համատեղ նիստը:
Ինչպես հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը, նիստից առաջ մասնակիցները դուրս են եկել ընդհանուր լուսանկարի համար, Հայաստանի ներկայացուցիչները նրանց թվում չեն եղել, Հայաստանի դրոշը մյուսների շարքում մնացել է առանց ներկայացուցիչների:
Վաղը Մոսկվայում անցկացվելու է ՀԱՊԿ գագաթնաժողովը: Անցած շաբաթ կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտնել էր, որ Ռուսաստանը որոշման նախագիծ է ներկայացրել ՀԱՊԿ-ում ձայնի, քվոտային պաշտոններում առաջադրումներ անելու Հայաստանի իրավունքը կասեցնելու վերաբերյալ: