Սրբուհի Գալյանը նախանշել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետները | armenpress.am

Սրբուհի Գալյանը նախանշել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետները | armenpress.am

armenpress.am Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին։

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստի 95 տոկոսից ավելին արդեն իսկ հասցրել են քննարկել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ։ «Կարծում եմ՝ Խորհրդի ևս մեկ նիստ կհասցնենք անցկացնել մինչև տեքստի հրապարակումը, իսկ տեքստի հրապարակումն արդեն նախանշվում է այս ամսվա մեջ»,- ասել է Գալյանը։

Նախարարը հավելել է, որ Սահմանադրության նախագիծը հրապարակվելուց հետո էլ շարունակելու է լինել նախագիծ՝ քաղաքացիներին կոչ անելով այդ նախաձեռնությանը վերաբերվել որպես նախագծի և քննադատաբար մոտենալ դրան՝ անելով իրենց դիտարկումները, դիտողությունները, որպեսզի հնարավոր լինի  հանրային լայն քննարկումների արդյունքում ունենալ կոնսենսուսային կամ հնարավոր կոնսենսուսային նախագծի տարբերակ, որն արդեն կառաջարկեն դնել հանրաքվեի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն