Լավրով. ՀԱՊԿ գագաթնաժողովը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը | azatutyun.am

Լավրով. ՀԱՊԿ գագաթնաժողովը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը | azatutyun.am

azatutyun.am ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին կներկայացվի անդամավճարների գծով պարտքերի համար Հայաստանին կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու որոշման նախագիծը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ լրագրողներին ներկայացնելով Հավաքական անվտանգության կազմակերպության Արտաքին գործերի նախարարներ խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքները:

«Կառուցողական սյուժեներից զատ, մենք ստիպված եղանք քննարկել նաև Հայաստանի կողմից ՀԱՊԿ Կանոնադրության գծով իր պարտականությունները չկատարելու հարցը, ինչ վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության բյուջե ամենամյա անդամավճարներին», – ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:

Այստեղ երկակի մեկնաբանության տարածք չի կարող լինել, պնդել է նախարարը և շարունակել. – «2024 թվականից, արդեն ավելի քան երկու տարի Երևանը չի փոխանցում անդամավճարները: Ինչի կապակցությամբ հարց է դրվել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ: Համապատասխան որոշման նախագիծը նախատեսում է կազմակերպության մարմիններում Հայաստանի քաղաքացիների առաջադրման կասեցում և ձայնի իրավունքից զրկում՝ մինչև պարտավորության լիակատար մարումը: Այդ որոշման նախագիծը կքննարկվի նաև վաղը Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում»:

Միաժամանակ, Լավրովը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու պաշտոնական հայտ չի ներկայացրել, ապա հավելել, թե Երևանի համար «ՀԱՊԿ դուռը չի փակվում», «Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն անի»:

«Եթե ՀԱՊԿ բյուջեին պարտքը գերազանցում է երկամյա ժամանակաշրջանը, ապա երկիրը [ըստ ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածի] պետք է զրկվի ձայնի իրավունքից: Բայց դուռը մենք չենք փակում», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը երբ ասում է՝ «Ես, իհարկե, գնում եմ Եվրամիություն, ինձնից հանրաքվե են պահանջում, որ հայ ժողովուրդը որոշի՝ որտեղ է իր համար լավ՝ Եվրասիական տնտեսական միությունո՞ւմ, թե՞ ԵՄ-ում, ես այդ ընտրությունը կանեմ, երբ պաշտոնապես հայտ կներկայացնեմ, և ինձ դրա վերաբերյալ կպատասխանեն», դա արդեն ընտրություն չի լինի՝ դա կլինի ժողովրդին կանգնեցնել կատարված փաստի առջև», – պնդել է Լավրովը:

Նրա խոսքով՝ մոտավորապես նույն տրամաբանությունն է դիտարկվում ՀԱՊԿ-ի նկատմամբ, երբ Երևանը հայտարարում է, որ կազմակերպությունն այլևս չի համապատասխանում երկրի շահերին, քանի որ չի ապահովում Հայաստանի կարիքները անվտանգության ոլորտում:

«Բայց եթե այդպես է, այդ դեպքում, նշանակում է, պետք է դուրս գալ: Բայց եթե ուզում են, որ մենք դուրս անենք Հայաստանին, մենք այդպես չենք անելու», – հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն