azatutyun.am Իրանը հնարավորության դեպքում, կարող է գազ արտահանել Հայաստան, այս մասին հայ-իրանական միջկառավարական խորհրդի նիստից հետո ըստ էության հայտարարեց Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին:
«Կարծում եմ տեղյակ եք, որ Իրանը աշխարհի խոշորագույն գազի պաշարներ ունեցող երկրներից է, և եթե ունենա հնարավորություն գազի արտահանման առումով, ի՞նչ ավելի լավ ընկեր, քան Հայաստանը, որ արտահանենք», – նշեց փոխնախագահը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:
Նա ասաց, որ հայ-իրանական համագործակցության շրջանակում ստեղծված հանձնախմբերից մեկը զբաղվում է էներգետիկ ոլորտով։ Հավելեց, որ հանձնախմբի շրջանակներում քննարկվել են էներգետիկ ոլորտի համագործակցության բոլոր ուղղությունները՝ գազ, դիզվառելիքի, նույնիսկ երկարաժամկետ Հայաստանի էներգետիկ ապահովման առումով բոլոր հարցերը։
Թե կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություններ են կնքվել իրանական կողմի հետ, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Չկա մի ոլորտ, որի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերված չլինեն և արձանագրված չլինեն»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում