azatutyun.am Ելիսեյան պալատում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Վարչապետի խոսնակը հանդիպման օրակարգի մասին մանրամասներ չի նշել:
Փաշինյանը Ֆրանսիայում է` մասնակցելու Փարիզի խաղաղության 9-րդ համաժողովին: Նոյեմբերի 10-11-ը անցկացվող համաժողովն այս տարի կրում է «Ինքնիշխանությունից դեպի համագործակցություն» խորագիրը։ Քննարկումների առանցքում միջազգային հակամարտություններն են, անվտանգության մարտահրավերները, տնտեսական համագործակցությունը, նոր տեխնոլոգիաներն ու կլիմայական խնդիրները։