Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը | factor.am

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը

Ելիսեյան պալատում կայացել է Փաշինյան–Մակրոն հանդիպումը․ քննարկվել են ռազմավարական համագործակցության, վիզաների ազատականացման և տարածաշրջանային զարգացումների հարցերը։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

«Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը Փարիզի Խաղաղության համաժողովին:

Էմանուել Մակրոնը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին հրավիրելու համար:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել բոլոր ուղղություններով կապերի զարգացումն ու ընդլայնումը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքին:

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացին և ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքին առնչվող թեմաներ: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն