Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունների առաջին օրը։
ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ բանակցությունները տևել են 4,5 ժամ՝ շուրջ 40 րոպե տևած ընդմիջումով։
Հիշեցնենք, որ Աբու Դաբիում վերսկսվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները։ Քննարկումները կկենտրոնանան պատերազմից հետո անվտանգության կարգավորումների, լարվածության թուլացման, մարդասիրական նախաձեռնությունների և խաղաղության ուղղությամբ հաջորդ քայլերի վրա, հայտնել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։