Ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրը | hetq.am

Ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրը

Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստի շրջանակում ստորագրվել է «ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը։

«Փաստաթուղթը նախատեսում է համագործակցության զարգացում հետևյալ հիմնական ուղղություններով՝ արդարադատության ոլորտում պետական քաղաքականության իրականացում և իրավունքների պաշտպանություն, օրենսդրության կատարելագործում և իրավական ակտերի փոխանակում, թվայնացում և տեղեկատվական համակարգերի զարգացում, իրավական օգնություն և հանրային իրազեկվածության բարձրացում, մասնագիտական կարողությունների զարգացում և փորձի փոխանակում, միջազգային իրավական համագործակցության ամրապնդում։

Համաձայնագիրը գործնական հիմք է ստեղծում մասնագիտական փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների իրականացման և արդարադատության ոլորտում արդյունավետ լուծումների մշակման համար»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն