Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մասնավորապես՝
Այվազովսկու փողոցում գործող լուսացույցի աջ ուղղության լրացուցիչ սեկցիայի կանաչ ազդանշանը կլինի մշտապես միացված, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Պոդգորիցայի փողոց աջ շրջադարձ կատարող փոխադրամիջոցների վարորդների համար կտեղադրվի տեղեկատու լուսային սեկցիա:
Միաժամանակ Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը»,- նշված է հաղորդագրությունում։