ԵԱՏՄ-ում ռուսական առևտրային սահմանափակումների հարցով նիստը դարձյալ հետաձգվել է | azatutyun.am

ԵԱՏՄ-ում ռուսական առևտրային սահմանափակումների հարցով նիստը դարձյալ հետաձգվել է | azatutyun.am

azatutyun.am Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցով այսօր նախատեսված նիստը նախորդի նման հետաձգվել է:

Տեղեկությունը «Ազատությանը» հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից, սակայն հրաժարվել են պարզաբանել, թե ինչու և ում նախաձեռնությամբ է արդեն երկրորդ անգամ հետաձգվում քննարկումը:

Պաշտոնական Երևանը դեռ սեպտեմբերին էր դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների տեղափոխման սահմանափակումները որպես «առևտրային խոչընդոտ» (բարիեր) ճանաչելու նպատակով:

Նիստը նախատեսված էր նոյեմբերի 3-ին, սակայն այն մեկ շաբաթով հետաձգվել էր Երևանի նախաձեռնությամբ: Անցած շաբաթ էկոնոմիկայի նախարարը հրաժարվել էր բացատրել, թե ինչու:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն