Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը | primeminister.am

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում ներկա է գտնվել «Բոլորից առաջ երեխաները. Երեխաների բարեկեցությանն ուղղված համաշխարհային հանձնառություն» թեմայով գագաթնաժողովի բացմանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Գագաթնաժողովին ներկա են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն