ԵՄ դեսպանը խոստացավ լուրջ արձագանք տալ մեր մտահոգություններին. պատգամավոր | news.am

ԵՄ դեսպանը խոստացավ լուրջ արձագանք տալ մեր մտահոգություններին. պատգամավոր | news.am

news.am Շատ դրական հանդիպում ունեցանք, ամենայն մանրամասնությամբ կիսվեցինք մեր մտահոգություններով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպումից հետո։

«Բացի նրանից, որ նամակը հանձնեցինք, հնարավորություն ունեցանք շատ մանրամասն քննարկում ունենալ բոլոր մեր մտահոգիչ հարցերի շուրջ։ Պարոն դեսպանը կատարեց բավականին շատ նշումներ, խոստացավ լուրջ ձևով արձագանքել ստեղծված իրավիճակին ու մեր մտահոգություններին։

Համապատասխան մոնիթորինգ կիրականացնեն մեր բարձրացրած հարցերի շուրջ, կանեն իրենց ուսումնասիրությունն ու հնարավորինս արագ հրապարակային արձագանք կներկայացնեն մեր մտահոգություններին»,-մանրամասնել է Հարություն Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Արսեն Գևորգյանը ձերբակալավել էր ՏԻՄ ընտրությունների նախաշեմին՝ հոկտեմբերի 21-ին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ թեկնածուն և նրա թիմակիցները ընտրակաշառք են բաժանել տասնյակ ընտրողների, իսկ ևս 30-ի համար ցուցակներն ու գումարն արդեն «ծրարված» էին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն