ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը, արձանագրված առաջընթացը և առկա մարտահրավերները։ Կողմերն ընդգծել են, որ վերջին տարիներին ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներն ընթանում են առավել արագ և արդյունավետ։
Միաժամանակ, ՄԱԶԾ-ն, որպես ծրագրի իրականացմանն աջակցող կառույց, հայտնել է իր պատրաստակամությունը՝ առավել մեծ ջանքեր և ռեսուրսներ ներդնելու կարողությունների զարգացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում։