ՀԱՊԿ անդամ երկրները զրկել են Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հաշվի առնելով, որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները՝ կազմակերպության կանոնադրության հիման վրա առաջարկվել և որոշվել է զրկել ՀՀ-ին ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- նշել է Պեսկովը։
Ավելի ուշ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի՝ կազմակերպությունից հեռացման հարցը չի քննարկվել։