ԱՄԷ դեսպանի հետ քննարկվել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր | shantnews.am

ԱՄԷ դեսպանի հետ քննարկվել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

 

Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային, հայտնում են նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մասնավորապես՝ դիտարկվել են կանանց հիմնահարցերի, սոցիալական ծառայությունների թվայնացման, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հիմնահարցերի ոլորտներում համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները։

Ռոզա Բաբայանն ընդգծել է ԱՄԷ-ի հետ ձևավորված համագործակցության դերը ոլորտային բարեփոխումների և նոր նախաձեռնությունների իրականացման գործում։ Դեսպան Շարիֆ Ալ Մուլլան պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, նպաստել փորձի փոխանակման և փոխադարձ այցերի կազմակերպմանը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն