Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ | shantnews.am

Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ

Պետական վերահսկողական ծառայության վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման գործընթացում 22 պետական բուհից 17-ում ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4600 ուսանողի վճարումների և տրամադրված փոխհատուցումների հաշվարկման արդյունքում ձևավորվել է շուրջ 400 մլն դրամի գերավճար։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից։

«Գերավճարները հիմնականում առաջացել են ուսանողների կրկնակի վճարումների հետևանքով, քանի որ վերջիններս պետության և տարբեր կազմակերպությունների տրամադրած փոխհատուցումների մասին պատշաճ չեն տեղեկացվել։

Ծառայությունը բուհերից պահանջել է միջոցներ ձեռնարկել՝ ուսանողների և շահառու կազմակերպությունների տվյալները ճշգրտելու և գերավճարները վերադարձնելու ուղղությամբ։

Վերահսկողության ավարտի դրությամբ վերադարձվել է շուրջ 153 մլն դրամ, որից՝
▪️ 113 մլն դրամը՝ 1094 ուսանողի,
▪️ 4 մլն դրամը՝ պետությանը,
▪️ 36 մլն դրամը՝ ուսանողների ուսման վարձերը բարեգործական հիմունքներով վճարած կազմակերպություններին։

Մնացած գերավճարների վերադարձման և ուսանողների նույնականացման աշխատանքները շարունակվում են»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն