Լիբանանի ավելի քան մեկ միլիոն բնակիչ բախվել է պարենի սուր պակասի. ՄԱԿ | news.am

Լիբանանի ավելի քան մեկ միլիոն բնակիչ բախվել է պարենի սուր պակասի. ՄԱԿ | news.am

news.am Լիբանանի ավելի քան մեկ միլիոն բնակիչ պարենի սուր պակաս է զգում տարիներ շարունակվող զինված հակամարտությունների և տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Իրավիճակի մասին չորեքշաբթի նախազգուշացրել են ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և Լիբանանի գյուղատնտեսության նախարարությունը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ըստ նրանց համատեղ հայտարարության՝ երկրի բնակչության գրեթե մեկ քառորդը բախվում է պարենի սուր պակասի՝ ճգնաժամային մակարդակի կամ էլ ավելի ծանր իրավիճակի։ Կազմակերպությունները կոչ են արել «հրատապ միջոցներ» ձեռնարկել կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար։ Նրանց կանխատեսումներով՝ մինչև 2027 թվականի կեսը պարենի պակաս զգացող բնակիչների թիվը կարող է հասնել 1,15 միլիոնի։

«Աշխատանքի տեղավորման հնարավորությունները շարունակում են սահմանափակ մնալ, խնայողությունները սպառվել են, պարտքային բեռը մնում է բարձր, իսկ սննդամթերքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները շարունակում են ճնշում գործադրել ընտանեկան բյուջեների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն