Դատախազի խոսքերը վրդովեցրին Բագրատ Սրբազանին․ նիստերի դահլիճում վիճաբանություն սկսվեց | hetq.am

Դատախազի խոսքերը վրդովեցրին Բագրատ Սրբազանին․ նիստերի դահլիճում վիճաբանություն սկսվեց | hetq.am

hetq.am «Սրբազան պայքարի» գործով այսօր՝ նոյեմբերի 12-ին կայացած դատական նիստում մոտ մեկ ժամ զենքերի զննության վերաբերյալ տեսաձայնագրություն դիտելուց հետո նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, երբ Բագրատ Սրբազանը դատախազներին հարցրեց, թե ինչ է փաստում այդ տեսագրությունը և ինչպես է այն առնչվում ամբողջ գործին։

«Քանի նիստ ա՝ չարչարվում են, հետազոտություն են ցույց տալիս, ինչո՞ւ, ի՞նչ փաստեց դա, այսպես ասելն ու անցնելը նշանակում է ասելիք չունենալ»,- հայտարարեց Սրբազանը։

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը, պատասխանելով Սրբազանին, ասաց, որ չի պատրաստվում նույն բանը կրկնել։

«Եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան ասում է, չի նշանակում, որ նրա ասելիքի մեջ բովանդակություն կամ իմաստ կա։ Ես կողմ չեմ նիստերի դահլիճում մերկապարանոց, պրովոկացիոն հայտարարություններ անելուն»,- նշեց նա։

Բագրատ Սրբազանն էլ արձագանքեց. «Սա վիրավորանք չէ՞ր, մերկապարանոցը ձեր ամբողջ արածն է»։

Իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, հանրային մեղադրողների և մեղադրյալների միջև վիճաբանություն սկսվեց։

Հանրային մեղադրողը պնդեց՝ մերկապարանոց բառը չի օգտագործել մասնակիցներից որևէ մեկի վերաբերյալ և իր համար հասկանալի չէ, թե ինչու է մեղադրյալը վերցնում իր վրա։

«Գողակա՞ն ես դու, այ տղա, այ խուժան»,- դիմելով դատախազին՝ ասաց Բագրատ Սրբազանը։

Նիստն ընդմիջվեց, դատավորը լքեց նիստերի դահլիճն, իսկ հանրային մեղադրողների և մեղադրյալների միջև վիճաբանությունը շարունակվեց։

Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ դատախազը շնորհակալություն էր հայտնել նրան, որ այդ խոսքերն իր վրա է վերցրել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն