news.am Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումն ու տարածաշրջանային կայունության ամրապնդումը, հայտնում է Mehr-ը։
Պետությունների ղեկավարները դիտարկել են քաղաքական, տնտեսական և առևտրային կապերի զարգացման ուղիները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային առանցքային հարցերի շուրջ։
Փեզեշքիանն ու Էրդողանն ընդգծել են Իրանի և Թուրքիայի պատմական, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունները՝ նշելով երկու հարևան երկրների ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևորությունը։ Նրանք հայտարարել են քաղաքական, տնտեսական, առևտրային և տարածաշրջանային ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու համար առկա ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտության մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում