«Երևանի ավտոբուս» ընկերությունից հայտնում են, որ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել։
«Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։
Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների նախնական գնահատականի` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել»,- հայտնում են ընկերությունից։