azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան, Կատարը և Պարսից ծոցի այլ դաշնակից երկրներ իրեն խնդրել են զերծ մնալ Իրանի դեմ հետագա լայնածավալ հարձակումներից:
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ կարող է անմիջապես դադարեցնել պատերազմը, բայց տարածաշրջանային դաշնակիցների խնդրանքով շարունակում է տնտեսական և ռազմական ճնշումը։
«Սաուդյան Արաբիան խնդրել է ինձ, որ որոշ ժամանակով թողնեմ ամեն ինչ այնպես, ինչպես հիմա է», – ասել է նա՝ հավելելով, որ Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը նախընտրում են այս մոտեցումը։ «Վստահ չեմ, որ համաձայն եմ դրա հետ», – հավելել է Թրամփը։
Հարցին, թե արդյոք նա կձեռնարկեր հետագա հարձակումներ, եթե չլինեին այդ խնդրանքները, Թրամփը պատասխանել է. «Այո, կանեի»։
Նա պնդել է, որ ԱՄՆ-ն մեծապես խնայել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներ, կամուրջներն ու արտադրական օբյեկտները, թեև կարող է երեք օրում ոչնչացնել դրանք։
«Մեկ օրում նրանց էներգետիկ ոլորտը կոչնչանա։ Եվս մեկ օր և նրանց կամուրջները կանհետանան։ Եվս մեկ օր ու նրանց արտադրական հզորությունը հօդս կցնդի: Դրա համար ինձնից ընդամենը երեք օր կպահանջվի», – ասաց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում