armenpress.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աբու Դաբիում կայացած բանակցություններումՌուսաստանի պատվիրակության անդամներին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստին՝ներկայացնելու բանակցությունների արդյունքները։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Ես խնդրել եմ այն գործընկերներին, որոնք մեկնել էին Արաբական ՄիացյալԷմիրություններ և բանակցություններ վարել ուկրաինական պատվիրակության հետ,այսօր նույնպես գալ և կիսվել իրենց տպավորություններով, դիտարկումներով ուարդյունքներով, ինչպես նաև ներկայացնել, թե ինչպես են տեսնում Աբու Դաբիում իրենց կատարած աշխատանքը», – օպերատիվ խորհրդակցության սկզբում ասել է Պուտինը՝խոսքը փոխանցելով պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկուն։