Զելենսկին Դուբլինում հանդիպել է Թրամփի բանագնացների հետ․ քննարկվել է գերիների ամենախոշոր փոխանակումը | 1lurer.am

Զելենսկին Դուբլինում հանդիպել է Թրամփի բանագնացների հետ․ քննարկվել է գերիների ամենախոշոր փոխանակումը | 1lurer.am

1lurer.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 12-ի երեկոյան Դուբլինում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։ Ինչպես հայտնում են AFP գործակալությունն ու ուկրաինական «Սուսպիլնե» առցանց պարբերականը, հանդիպումն անցկացվել է Դուբլինի մերձակայքում՝ Բալդոնել քաղաքի Քեյսմենթ ռազմական ավիաբազայի տարածքում։

AFP-ի տեղեկություններով՝ ամերիկացի բանակցողները մտադիր էին Ուկրաինայի նախագահին ներկայացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում խաղաղության հաստատման հարցը։

Հանդիպումից հետո Զելենսկին, Ուիթքոֆն ու Քուշները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Ուկրաինայի նախագահը ներկայացրել է ամերիկացի ներկայացուցիչների՝ Մոսկվա կատարած այցի հիմնական արդյունքները։ Նրա խոսքով՝ գլխավոր պայմանավորվածություններից մեկը Ռուսաստանի հետ գերիների փոխանակումն է, որը կարող է դառնալ պատերազմի սկզբից ի վեր ամենախոշորը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն