azatutyun.am Ֆինլանդիան և Նորվեգիան որոշել են արգելել ռուսաստանցի մարզիկների մուտքն իրենց երկրներ՝ միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով։ Սահմանափակումները կգործեն մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը, հաղորդում է Deutsche Welle-ն։
Ֆինլանդիայի կառավարությունը նոյեմբերի 12-ին ընդունած որոշմամբ սահմանափակել է Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր՝ կարճաժամկետ աշխատանքի, այդ թվում՝ մասնագիտական սպորտով զբաղվելու նպատակով։ Նոր կանոնները վիզաների տրամադրման և երկիր մուտքի թույլտվությունների քննարկման ժամանակ կկիրառվեն նոյեմբերի 16-ից։
«Քանի դեռ շարունակվում է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը, ռուս մարզիկները Ֆինլանդիայում անելիք չունեն։ Նրանց մուտքը սպառնալիք կլինի Ֆինլանդիայի միջազգային հարաբերությունների համար», – հայտարարել է երկրի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում