Ուկրաինայի կողմից 4000-ից ավելի օտարերկրացի վարձկան է մասնակցել պատերազմին. ՌԴ ՔԿ | azatutyun.am

Ռուսաստանի ՔԿ-ն պնդում է, թե Ուկրաինայի կողմից 4000-ից ավելի օտարերկրացի վարձկան է մասնակցել պատերազմին | azatutyun.am

azatutyun.am Ավելի քան 4000 օտարերկրացիներ որպես վարձկաններ մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերի կազմում ռուսական բանակի դեմ մարտական գործողություններին, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն՝ հավելելով, որ նրանց մեկ քառորդը հետախուզման մեջ է։

«Հետաքննությունը տեղեկություններ է ստացել [Ուկրաինայում- խմբ.] զինված հակամարտությանը ավելի քան 70 երկրից 4000-ից ավելի վարձկանների մասնակցելու վերաբերյալ։ Դոնբասի քաղաքացիական բնակչության և ռուս զինծառայողների դեմ կռված 1002 օտարերկրյա վարձկանների նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»,- ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունում:

Գերատեսչությունը նշել է, որ «նրանցից 323-ի դեմ քրեական գործերը փոխանցվել են դատարան, իսկ 284-ը դատապարտվել են»։ Այս տեղեկատվությունը հաղորդվել է Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին Մարիուպոլում նրա անցկացրած խորհրդակցության ժամանակ, նշում է գործակալությունը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն