Եվրոպական մի շարք երկրներ ցանկանում են ավելի շատ գազ ստանալ Ադրբեջանից | azatutyun.am

Եվրոպական մի շարք երկրներ ցանկանում են ավելի շատ գազ ստանալ Ադրբեջանից | azatutyun.am

azatutyun.am Ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու ճանապարհին եվրոպական մի շարք երկրներ հետաքրքրված են Ադրբեջանից էներգակիրների մատակարարումների ավելացմամբ։ Այս մասին եվրոպացի առաջնորդները խոսել են Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, հաղորդում է OC Media-ն։

Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության մասին հայտարարել են վեց երկրների ղեկավարներ։ Հատկանշական է, որ նրանցից չորսը՝ Լիտվան, Իռլանդիան, Մոլդովան և Չեխիան, ներկայումս ադրբեջանական գազ չեն գնում։

Գագաթնաժողովում անդրադարձ է եղել նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապելու՝ «Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախագծին։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, պատասխանելով դրա վերաբերյալ հարցին, կարևորել է տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ կապերի զարգացումը։

«Մենք աջակցում ենք կապակցվածության բոլոր նախագծերին։ Եվրոպայում այժմ քննարկում ենք տրանսպորտային և էներգետիկ կապերը, հատկապես՝ բալթյան երկրների միջև։ Սակայն կարծում եմ՝ հուսալի էներգամատակարարման համակարգ ստեղծելու համար շատ կարևոր է նաև Եվրոպայից որոշակիորեն հեռու գտնվող մեր բարեկամների մասնակցությունը», – ասել է Լիտվայի նախագահը։

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևն էլ ուղղակիորեն հայտարարել է, որ Սոֆիան ցանկանում է ավելացնել Ադրբեջանից գազի ներկրումը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն