azatutyun.am Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վարչական դատարան կդիմի՝ Սպիտակում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:
Թիվ 22 ընտրատարածքային հանձնաժողովն այսօր գումարած նիստում որոշեց, որ համայնքապետի թեկնածու Քաջայր Նիկողոսյանը, ով նաև Սպիտակի գործող քաղաքապետն է, այլ ուժի ընտրացուցակում ընդգրկված ենթականերին աշխատանքից ազատելով՝ նպատակ է ունեցել առավելություն ստանալ մրցակիցների նկատմամբ:
Սա, ըստ հանձնաժողովի, կարող է «էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»։ Ընդ որում նշվեց, որ «թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գործողությունները կարող են ունենալ ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև հոգեբանական ազդեցություն, այդ թվում՝ ճնշում գործադրելը»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում