ԱՄՆ-ը հերքում է Բահրեյնում ռադարի հարվածելու մասին Իրանի պնդումը | azatutyun.am

ԱՄՆ-ն հերքում է Բահրեյնում ռադարի հարվածելու մասին Իրանի պնդումը | azatutyun.am

azatutyun.am Միացյալ Նահանգները հերքում է Բահրեյնում վաղ նախազգուշացման ամերիկյան ռադարի հարվածելու մասին Իրանի հայտարարությունը:

«Այսօր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, թե հարձակվել է Բահրեյնում «ԱՄՆ վաղ նախազգուշացման ռադարի» վրա: [Փաստն այն է, որ] ԻՀՊԿ-ն երկու միակողմանի անօդաչու թռչող սարք է արձակել Բահրեյնի ուղղությամբ, և երկուսն էլ խոցվել են Միացյալ Նահանգների ուժերի կողմից: Վիրավորներ կամ վնաս չկան», – հայտարարում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X սոցիալական ցանցում:

ԻՀՊԿ-ն հաղորդել էր, թե Բահրեյնում ԱՄՆ-ին պատկանող ռադարին հարվածել է ի պատասխան Իրանի Սիրիկ քաղաքում գտնվող հեռահաղորդակցության աշտարակի վրա ավելի վաղ տեղի ունեցած հարձակման:

Իրանը հայտնել է, որ վաղ նախազգուշացման ամերիկյան ռադարի է հարվածել Բահրեյնում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն