hetq.am Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել Արսեն Գևորգյանի և մյուս 13 անձանց վերաբերյալ քրեական գործով։ Գործը վերաբաշխվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։
Դատավորը շեշտել է, որ ինքնաբացարկ է հայտնում ոչ թե այն պատճառով, որ չի կարող անկողմնակալ լինել, այլ արդարադատության շահերից ելնելով՝ դատական քննության անաչառության վերաբերյալ հնարավոր կասկածները բացառելու համար։
Հիշեցնենք՝ Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ին՝ քրեակատարողական հիմնարկում։ Նրա մահվան դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել և նշանակել դատաբժշկական փորձաքննություն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում