azatutyun.am Գերմանիան նոյեմբերի 19-ին հյուրընկալելու է Ուկրաինայի դաշնակիցներին «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովում, հաստատել է գերմանական կառավարության խոսնակը:
Ակնկալվում է երկու տասնյակից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությունը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ Բեռլինի հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը:
«Մեր նպատակն է հասնել երկու բանի. առաջինը՝ ապահովել Ուկրաինայի պաշտպանության ֆինանսավորումը 2027 թվականի համար, և երկրորդը՝ հասնել միասնական դիրքորոշման խաղաղության առաջիկա բանակցությունների վերաբերյալ», – ասել է Մերցը:
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակներն այս շաբաթ բանակցեցին Աբու Դաբիում՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում