Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին | factor.am

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։

Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել աշխարհում Կարլսենի նկատմամբ։

Շախմատի ֆեդերացիայից հայտնում են՝ այսօր՝ Հայաստանի ժամանակով 21։30-ին, կմեկնարկի երկրորդ պատասխան պարտիան, որում Հայկ Մարտիրոսյանը կխաղա սև խաղաքարերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն