Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը | shantnews.am

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ նոյեմբերի 13-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, հայտնում են նախարարությունից։

Նիստի ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 207.1-ին հոդվածով սահմանված «ծնողական ժամի» կարգավորումների կիրառման վերաբերյալ իրենց դիտարկումները և բարձրաձայնել գործնականում հնարավոր խնդիրները։ Քննարկվել են նաև բիզնեսից բիզնեսին (B2B) ապրանքների առաքում իրականացնող տնտեսավարողների բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների կայանման և դրա հետ կապված իրավակարգավորումների հարցերը։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի և ենթախորհրդի աշխատանքներին մասնագիտական աջակցություն է տրամադրում ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն