Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը | factor.am

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին և տնտեսական վերափոխմանն ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը։

«Ներկայացրել եմ Հայաստանի փորձը՝ անդրադառնալով շրջակա միջավայրի և ֆինանսների նախարարությունների համատեղ աշխատանքին, կլիմայի մասին օրենքին և պետական բյուջետավորման գործընթացում կլիմայական ծախսերի պարտադիր պիտակավորմանը։ Այս գործիքները հնարավորություն են տալիս կլիմայական առաջնահերթությունները ներառելու պետական ֆինանսների կառավարման և ներդրումային ծրագրերի գնահատման գործընթացներում։

Ընդգծել եմ, որ կլիմայական հանձնառությունների իրականացումը պահանջում է համադրված աշխատանք՝ տնտեսական պլանավորումն ու ֆինանսական որոշումները կապելով արտանետումների նվազեցման և կլիմայի փոփոխությանը հարմարվելու նպատակների հետ»,- գրել է Համբարձում Մաթևոսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն