Մեր հիմնական քաղաքական նպատակը եղել և մնում է ստեղծել այլընտրանք Հայաստանի Հանրապետության համար, քանի որ երկար ժամանակ նույնիսկ ՀԱՊԿ-ում ընկալումը նա էր թե Հայաստանը այլընտրանք չունի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իռլանդացի փորձագետների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ նրա՝ պատկերացում կար, թե Հայաստանը այլընտրանք չունի անգամ և Եվրասիական տնտեսական միության առաջնորդներից մեկը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը գնալու այլ տեղ չունի՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական միության։ Վարչապետը նշեց, որ այդ հայտարարությունը որոշակի քաղաքական գործընթացների պատճառ դարձավ, այդ թվում՝ ԵՄ-ին անդամակցելու նախաձեռնություն սկսվեց։
«Անկեղծ լինելով ասեմ որ հիմա մենք շատ հարմարավետ ենք զգում մեզ միության հետ հարաբերություն։ Իմիջիայլոց Հայաստանը միակ երկիրն է, որը հիմա բանակցում է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացումը։ […] Ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել և բնականաբար արդեն իսկ երկար ցանկ կա անհավատալի փոփոխությունների Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններում»,- ասել է վարչապետը։
Փաշինյանն ընգծել է, որ իրենց նպատակը չէ խաթարել հարաբերությունները ՌԴ հետ և չեն ուզում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար։
«Նոյեմբերին այցելեցի Ֆրանսիա, այցելում եմ հիմա Իռլանդիա, այցելեցի Բրյուսել․ երեք անգամ ես եղել եմ Եվրոպական միությունում, բայց դեկտեմբերին ես կլինեմ Ռուսաստանում երեք անգամ։ Դեկտեմբերի 3-ին, դեկտեմբերի 11-ին և դեկտեմբերի 22-ին ես կայցելեմ Ռուսաստան բանակցությունների համար և հուսով եմ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում»,- նշել է ՀՀ վարչապետը։